Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն այնքան էլ լավատես չեն
Գնահատելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՆիկոլՓաշինյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու և նրան ազատ արձակելու շանսերը՝ Ն. Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «7օր»-ին ասել է.
-Դատարանում հետազոտված առկա ապացույցների պայմաններում միակ արդար, օրենքով նախատեսված որոշումն իհարկե կլինի Փաշինյանի նկատմամբ արդարացման դատավճռի կայացումը։ Սակայն հաշվի առնելով մարտիմեկյան գործերով արդեն իսկ կայացած բազմաթիվ դատավճիռները՝ միանշանակ չէ մեր համոզմունքը, որ Հայաստանի արդարադատությունն այս անգամ օրենքով կշարժվի։
Նշենք, որ Ն. Փաշինյանը դատարանում ցուցմունք է տվել՝ մասնավորապես ասելով, որ մարտի 1-ի ցույցը դադարել է ոչ թե արտակարգ դրություն հայտարարելու պատճառով, այլ որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին ցրվելու կոչ է արել:
Իսկ թե մինչև տարեվերջ դատարանը կկարդա՞ իր վճիռը «7օր»-ի հարցին Ն. Փաշինյանի մեկ այլ փաստաբան Լուսինե Սահակյանը դժվարացել է պատասխանել։ Այժմ գործը դատաքննության ավարտին է մոտենում։ Գրեթե ամեն օր նիստ է նշանակվում։ Այս փուլի ավարտից հետո մեղադրող և պաշտպանական կողմերը պետք է կարդան իրենց ճառերը, ինչից հետո արդեն դատարանը վճիռ կկայացնի։
Նիկոլ Փաշինյանի փաստաբաններն այնքան էլ լավատես չեն
Գնահատելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդարացման վճիռ կայացնելու և նրան ազատ արձակելու շանսերը՝ Ն. Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը «7օր»-ին ասել է.

7or.am