Առաջին անգամ Բրազիլիայի նախագահ է դարձել կին թեկնածուն
Ինչպես հաղորդում է «BBC Russian» գործակալությունը՝ Բրազիլիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրություններում հաղթել է Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ Դիլմա Ռուսեֆը։
Դիլմա Ռուսեֆը, ում օգտին քվեարկելու կոչ էր արել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիշ Ինասիու Լուլա դա Սիլվան, դարձել է Բրազիլիայի առաջին կին նախագահը։
62-ամյա Ռուսեֆի օգտին քվեարկել է ընտրողների 55%-ը։ Հունվարի 1-ին էլ նախատեսվում է նորընտիր նախագահի երդման արարողությունը։