Լրահոս

01.11.2010 10:24


Թուրքիան Իրանի կողմից սպառնալիք չի տեսնում

Թուրքիան չի կարծում, որ իր հարևանները, այդ թվում նաև Իրանը, սպառնալիք են ներկայացնում։ Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Չինաստանում գտվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։

Թուրքիան կողմ է արտահայտվում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտապնության համակարգի ստեղծմանը։ Մինչև նոյեմբերին Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ծրագրվում է ավարտել Թուրքիայի տարածքում այդ համակարգի տարրերի հնարավոր տեղակայման բանակցությունները։ Մինչ այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և այդ դաշինքի առաջատար երկրները կարծում են, որ, առկա սպառնալիքից պաշտպանվելու համար, հարակրթիռային համակարգը պետք է նախևառաջ ստեղծվի միջուկային ներուժ ունեցող երկներից, ինչպիսին Իրանն է։

Այս խորագրի վերջին նյութերը