Լրահոս

01.11.2010 10:49


Պատմվածքների մրցույթ

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է 10-16 տարեկան պատանիների համար գրված պատմվածքների մրցույթ։ Հեղինակների տարիքային սահմանափակում չկա։ Աշխատանքների գնահատման համար կձևավորվի հատուկ հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից հավանություն ստացած լավագույն աշխատանքները կտպագրվեն առանձին գրքույկով:

Ծրագրի նպատակն է զարգացնել մանկապատանեկան գրականությունը, երեխաների մտահորիզոնը, ճաշակն ու գիտելիքները։

Ծրագիրը շարունակական է, աշխատանքները կարող եք ներկայացնել հոկտեմբերի 27-ից /յուրաքանչյուր ամիս/: Արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր ամսվա վերջում: Հեղինակները կարող են մասնակցել մի քանի անգամ, լավագույնների հետ հետագայում կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Աշխատանքները կարող եք ուղարկել  [email protected]  էլ. հասցեով: Պատմվածքը պետք է գրված լինի Arial Armenian տառատեսակով և 12 տառաչափով։ Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (010) 531141 հեռախոսահամարով:

«Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը