Երիտասարդությունը պետք է ազդի քաղաքական գործընթացների վրա
2009թ. դեկտեմբերի 18-20-ը Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ ուսանողական միությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Ժողովին մասնակցում էին 49 մասնակիցներ տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Հունաստան, Եգիպտոս, Լիբանան, Արցախ և այլն։
Ժողովի մասնակիցներն անդրադարձել են հայ երիտասարդության առջև ծառացած մարտահրավերներին հայրենիքում և Սփյուռքում։ Քննարկվել են նաև քաղաքական հարցեր՝ Հայաստան-Թուրքիա ներկայիս հարաբերություններ, արցախյան և, ջավախահայության հիմնահարցեր, ինչպես նաև ներքին խնդիրներ՝ ժողովրդավարություն, սոցիալական արդարություն և այլն։
-Ժողովին անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, և մեկ անգամ ևս փաստեցինք, որ անկախացումից ի վեր Սփյուռքի հետ մեր կապերը ձևական բնույթ են կրում, և փաստելով դա՝ մենք մեկընդմիշտ աշխատանք ենք տանելու, որ Սփյուռքի մեր հայությունը մասնակից լինի թե՛ Հայաստանում, թե՛Արցախում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախագահ Արթուր Ղազարյանը։
Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ նա նշել է, որ իրենք առաջարկում են դադարեցնել ներկայիս ձևաչափով ընթացող հարաբերությունները և սկսել նոր մեկնակետից։ Արցախի անկախության միջազգային ճանաչումը ՀՅԴ երիտասարդների համար այլընտրանք չունի, իսկ միակ այլընտրանքը Հայաստանի Հանրապետության հետ միացումն է։ Ինչ վերաբերում է ջավախահայությանը և վրացահայության շրջանում վրաց իշխանությունների խտրական քաղաքականությանը, ապա այդ ամենին պետք է վերջ դրվի։
Երիտասարդության դերակատարության մասին խոսելիս Արթուր Ղազարյանն ասել է, որ հայ երիտասարդությունը մասնակից չի լինում քաղաքական գործընթացներին.
-Մեր կոչում հստակ ասվում է, որ հատկապես նման պայմաններում, երբ հայրենիքի անվտանգության խնդիր ունենք, պետք է միակամ, միաձույլ ձևով ազդենք քաղաքական գործընթացների վրա:

7or.am