Օրեր առաջ սոցիալական ցանցերից մեկում այսպիսի գրություն էր հայտնվել.
«Երևան քաղաքի Քաջազնունի և Ե. Քոչար փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող այգու տարածքում, սրճարաններց մեկի կենտրոնում վանդակի մեջ տառապում է մի կապիկ: Կապիկը ժամանակին «զվարճացնում էր» սրճարանի այցելուներին, անցորդներին' երիտասարդներին, տատիկ/պապիկներին իրենց թոռնիկների հետ, որոնք անցնելով մոտենում, նայում, ժպտում, լուսանկարներ էին անում...
Սեզոնի հետ կապված՝ սրճարանը փակվել է: Կապիկն էլ մնացել է մենակ, սառած, առանց սնունդ, առանց ջուր, լքված իր վանդակի մեջ:
Խնդրում ենք հրատապ միջոցներ ձեռնարկեք այդ խեղճ կենդանուն տառապանքներից և մահից փրկելու համար: Մասնավորապես նրան շտապ անհրաժեշտ է տեղափոխել, բուժել և բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա կյանքի համար»։
Մտահոգված մարդիկ չգիտեին ինչպես օգնել կապիկին, ինչ միջոցներ ձեռնարկեին, ում ահազանգեին։
Քաղաքապետարանն ասում էր, թե խնդիրն իր լիազորությունների շրջանակում չէ։ Ինչպես տեղեկացանք նույն սոցիալական ցանցից, կապիկի տերը գտնվել է: Կապիկին տարել են այնտեղ, որտեղ, ինչպես պարզվում է, պահվում էին սրճարանի նաև մյուս կենդանիները։
Խնդրին արձագանքել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով կապվել է կենդանաբանության ինստիտուտի տնօրենի հետ։ Կապիկին տարել են անասնաբույժի մոտ։ Պարզվել է՝ միայն աչքի խնդիր է ունեցել։ Այնուհետև Ն. Զոհրաբյանը գտել է նաև «Lotus» սրճարանի տիրոջը, գնացել է նրա տուն։
Սրճարանի տերը բավական մտահոգվել է՝ իմանալով բարձրացված աղմուկի մասին և նշել, թե կապիկին պահում են իրենց երեխայի նման, ուղղակի մի քանի օրով բացակայել են քաղաքից։
Հիշեցնենք, սակայն, որ կապիկի մասին տեղեկությունը տարածվել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Ն. Զոհրաբյանի խոսքերով՝ կապիկն այժմ ապահով վայրում է, և ինքը մեկ շաբաթ հետո նորից այցելելու է նրան։
Սրճարանում լքված կապիկի տերը հայտնվել է

7or.am