Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:
Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը' Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլև լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը' գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների' հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ: Արդյունքում, համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից' սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից:
Այսօր, երբ մտովի հետ ենք նայում 2009 թվականի տնտեսական զարգացումներին, կատարված քայլերին և ձեզնից շատերի վարքագծին, կարելի է արձանագրել, որ Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարեւորագույն հենարանը:
Ոմանց կարող էր թվալ, թե փոքր տնտեսության համար նման մարտահրավերները կարող էին գործարար եռանդի նվազեցման բերել: Բայց ոչ: Մեզանում, փառք Աստծո, եռանդի ու ակտիվության պակասի նշաններ չկան: Մենք պատրաստ ենք նոր լուծումների: Այո՛, տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել ենք, մեծ անկում, որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Արդյունքում ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները և տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները:
Հայ գործարարը միշտ էլ առանձնացել է ճկունությամբ ու հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է:
Մեկ տարի առաջ մենք պնդում էինք, որ արտերկրի առանձին շուկաներ կորցնող տեղական արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականացմանը: Ես տեղյակ եմ նման տասնյակ նախաձեռնությունների, որոնցով դուք արդեն իսկ հանդես եք եկել:
Նշում էինք, որ արտերկրի շուկաներում աշխատելու հարուստ փորձ ունեցող ներկրողը պիտի իրեն փորձի արտադրողի ու արտահանողի դերում: Այստեղ մենք մեկ տարվա ընթացքում արդեն կոնկրետ արդյունքներ ունենք:
Մեկ տարի առաջ խոսում էինք նաև այն մասին, որ ամրության փորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար: Այսօր մենք կարող ենք զարգացումներ արձանագրել նաեւ այս հարցում' միաժամանակ ասելով, որ նոր սպասելիքներ ունենք:
Ընդհանուր վտանգի պահին մենք շատ հաճախ ենք կարողացել միասնական ու փոխլրացնող լինել: Տնտեսական միասնականության, կառավարության հետ առավել փոխլրացմամբ աշխատելու կարեւորագույն սկզբունքը պետք է շարունակվի նաեւ 2010 թվականին:
Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի։ Այն պետք է լինի իսկապես արագ վերականգնման տարի։ Ես կարծում եմ, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի:
Գալիք՝ 2010 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ։ Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն մեր հաջողությունն է, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է։
Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, ձեր ընտանիքներին՝ ջերմություն, խաղաղություն, հանդարտություն:
Շնորհավոր բոլորիս Նոր տարին և ցանկանանք, որպեսզի, 2010 թվականը, իրոք, մեր երկրի համար լինի տնտեսության վերականգման, պաշտպանունակության ամրապնդման, սոցիալական եւ ներքաղաքական խնդիրների բարեհաջող լուծման տարի»:
Սերժ Սարգսյանը հանդիպել է գործարարների հետ