Լրահոս

01.11.2010 11:04


Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել. կան 10–յակ վիրավորներ

Ստամբուլի Թաքսիմ թաղամասի ոստիկանական բաժանմունքի կողքին պայթյուն է որոտացել։ 32 մարդ է վիրվորվել, որոնցից 15-ը ոստիկանության աշխատակիցներ, իսկ 17-ը՝ սովորական քաղաքացիներ։

Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն իր ցավակցությունն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։

-Նրանք, ովքեր բռնությունը գերադասում են եղբայրությունից, ընկերությունից ու խաղաղությունից, չեն կարող հասնել իրենց նպատակին՝ միասնության, համերաշխության և խաղաղության մեջ ապրելու մեր ազգի կամքի առկայության պայմաններում,-ասել է նա։

 

Այս խորագրի վերջին նյութերը