Լրահոս

22.12.2009 17:18


Յուշչենկո. «Թերի ֆինանսավորման պատճառով Ուկրաինայի նախագահի ընտրությունները վտանգված են»

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ նախընտրական արշավի թերի ֆինանսավորման պատճառով 2010թ. հունվարի 17-ին երկրի նախագահի ընտրությունների անցկացումը վտանգված է։

Այս մասին Վ. Յուշչենկոն ասել է երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին հասցեագրած նամակում, որը տեղադրվել է նախագահի պաշտոնական կայքում։

Այդ եզրահանգման համար հիմք են ծառայել Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները՝ համաձայն որոնց դեկտեմբերի 18-ի դրությամբ նախընտրական արշավը 2009թ. ընդհանուր պահանջարկից 0,6%-ով ավելի քիչ է ֆինանսավորվել։

Ըստ «Ռիա Նովոստի»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը