Լրահոս

01.11.2010 11:48


Վրաստանում լրտեսության մեղադրանքով 2 հայ է ձերբակալվել

Վրաստանում լրտեսության մեղադրանքով 2 հայ է ձերբակալվել

Վրաստանի Բաթում քաղաքում լրտեսության մեղադրանքով 20 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ 2 հայ գործարար, որոնք զբաղվել են նավահանգստային բիզնեսով։ Թեև Վրաստանի ՆԳՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում կատարվածը, սակայն տարածված լուրերի համաձայն՝ նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Նշվում է նաև, որ հայերից մեկը տառապում է շաքարախտով և այժմ գտնվում է հիվանդանոցում։

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է միայն, որ նոյեմբերի 5-ին այս դեպքի կապակցությամբ հատուկ ասուլիս կհրավիրվի։

Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե լրտեսական ցանցի բացահայտման մանրամասներն իրենց հայտնի չեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը