Լրահոս

01.11.2010 12:00


Օպերատիվ իրավիճակը Թումանյանում

Ոստիկանության Թումանյանի բաժինը սպասարկում է 1110 քառակուսի կիլոմետր տարածք: Քաղաքային չորս եւ գյուղական 28 համայնքներում 2010 թ. ինն ամիսներին արձանագրվել է 120 հանցագործության դեպք, որից 71-ը' քրեական հետախուզության գծով: 120 դեպքերից բացահայտված է 106-ը, ընթացքում է 13-ը, չի բացահայտվել մեկը: Բացահաjտվել է սպանության' մեկ, խուլիգանության' երկու, սեփականության դեմ ուղղված հանցագործության' 33, պետական գույքի հափշտակության' 8, անձնական ունեցվածքի հափշտակության' 22, բնակարանային գողության' մեկ դեպք: Արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու' 12, իսկ բացատրական աշխատանքների շնորհիվ գրանցվել է կամովին զենք-զինամթերք հանձնելու հինգ դեպք: Արձանագրվել է թմրանյութի ապօրինի շրջանառության 12 դեպք, որից երեքը' իրացումով: Բոլորն էլ բացահայտված են:
Բացահայտվել է նախկին տարիներին կատարված հանցագործության երկու դեպք: Հայտնաբերվել է 20 հետախուզվող եւ երկու անհայտ կորած:
Տեղի իրավապահները համապատասխան կազմակերպչական միջոցառումներ են իրականացնում նաեւ հանցագործությունների նախականխման ուղղությամբ:
Անչափահասների կողմից կատարվող հանցարարքները նույնպես ոստիկանության ուշադրության կենտրոնում են: Ուսումնական հաստատություններում անչափահասների գործերով տեսուչներն իրականացնում են տարաբնույթ միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը