Լրահոս

29.10.2016 08:07


Արագածոտնի մարզում, Հրազդանում, Եղվարդում և Աբովյանում մառախուղ է

Արագածոտնի մարզում, Հրազդանում, Եղվարդում և Աբովյանում մառախուղ է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 29-ի՝ ժամը 08.00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արագածոտնի մարզի ողջ տարածքում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Աբովյան քաղաքներում առկա է թույլ մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը