ՀՀԿ-ը օրենքից դուրս կամ պետական բարեգործական կազմակերպության մասին
Անվճար բուժօգնություն, բարեգործական համերգ, բարեգործական այց, մանկապարտեզի, գիշերօթիկ դպրոցի, մանկատան, ծերանոցի, բակային ճամբարի հովանավորում, դիմակահանդես, «ուսանողական գարուն», ուխտագնացություն, մրցանակաբաշխություն, «բազեական» հավաքներ, փառատոններ, էլիտար խաղեր, սպորտային մրցումներ, «սեմինարներ» հանգստյան գոտիներում և նման միջոցառումներ կազմում են ՀՀԿ հիմնական գործունեությունը /www.hhk.am/:
Պետական հսկայական միջոցների հաշվին իրականացվող «կուսակցական» այդ գործունեությունը, որը մերթ ընդ մերթ ավարտվում է կուստոմսերի հանձմամբ, իրականացվում է նաև բուհերում և զորամասերում:
ՀՀԿ-ական և կոալիցիոն պաշտոնյաները ոչ միայն չեն կանխում, այլ' իրենց ծառայողական դիրքն անթաքույց օգտագործում են հօգուտ կուսակցական շահերի' այս աննախադեպ զանգվածային խախտումների նախաձեռնման և իրականացման գործում, մասնավորապես' ՀՀ վարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետը, նախարարներ, մարզպետներ, ռեկտորներ:
Բանը հասել է նաև նրան, որ Պաշտպանության նախարարը նորից ներգրավվում է ՀՀԿ գործունեության մեջ: Հիշենք նաև, Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությունը ՀՀԿ արտաքին քաղաքականության քարոզչության գործում:
Այսինքն, պետական հնարավոր ներուժն այսօր ուղղված է ՀՀԿ նախընտրական հզորացմանը, որի անվերահսկելիության համար, կարծես, շատ հարմար պայմաններ են ստեղծել'
Քաղաքական ուժերի մի մասին զբաղեցրել են մարտիմեկյան հետևանքների վերացման անարդյունք գործով, մյուսին' հայ-թուրքական հարաբերությունների մասին անպտուղ խոսակցություններով, երրորդին'ընտրական օրենսգրքի հերթական "հուսադրող" նախագծով,
իսկ ժողովուրդը տառապում է օրեցօր աճող գներից և այլն:
ՀՀԿ ապօրինությունների սանձահարման համար, հրատապ անհրաժեշտություն է դարձել միջոցներ ձեռնարկել, որ միջազգային կառույցները'
պահանջեն Ս.Սարգսյանի հեռացումը ՀՀԿ ղեկավարի համատեղման պաշտոնից, որի օրինակն արդեն իրականացվել է Եվրոպայում,
ՀՀԿ ներկա գործունեությանը տան փորձագիտական գնահատական, որի արդյունքում պետական այդ բարեգործական կազմակերպությունն իրավունք չի ունենա մասնակցել առաջիկա ընտրություններին:
Այս նպատակով, սույն հայտարարությունը ներկայացնում ենք ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին և այդ կառույցների անդամ-երկրների դեսպանատներին, իսկ դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կազմակերպության շրջանակներում կկազմակերպվի համացանցային քննարկում:
ՀՀԿ-ը օրենքից դուրս կամ պետական բարեգործական կազմակերպության մասին
Անվճար բուժօգնություն, բարեգործական համերգ, բարեգործական այց, մանկապարտեզի, գիշերօթիկ դպրոցի, մանկատան, ծերանոցի, բակային ճամբարի հովանավորում, դիմակահանդես, «ուսանողական գարուն», ուխտագնացություն, մրցանակաբաշխություն, «բազեական» հավաքներ, փառատոններ, էլիտար խաղեր, սպորտային մրցումներ, «սեմինարներ» հանգստյան գոտիներում և նման միջոցառումներ կազմում են ՀՀԿ հիմնական գործունեությունը /www.hhk.am/:
Պետական հսկայական միջոցների հաշվին իրականացվող «կուսակցական» այդ գործունեությունը, որը մերթ ընդ մերթ ավարտվում է կուստոմսերի հանձմամբ, իրականացվում է նաև բուհերում և զորամասերում:
ՀՀԿ-ական և կոալիցիոն պաշտոնյաները ոչ միայն չեն կանխում, այլ' իրենց ծառայողական դիրքն անթաքույց օգտագործում են հօգուտ կուսակցական շահերի' այս աննախադեպ զանգվածային խախտումների նախաձեռնման և իրականացման գործում, մասնավորապես' ՀՀ վարչապետը, Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Երևանի քաղաքապետը, նախարարներ, մարզպետներ, ռեկտորներ:
Բանը հասել է նաև նրան, որ Պաշտպանության նախարարը նորից ներգրավվում է ՀՀԿ գործունեության մեջ: Հիշենք նաև, Սահմանադրական դատարանի նախագահի մասնակցությունը ՀՀԿ արտաքին քաղաքականության քարոզչության գործում:
Այսինքն, պետական հնարավոր ներուժն այսօր ուղղված է ՀՀԿ նախընտրական հզորացմանը, որի անվերահսկելիության համար, կարծես, շատ հարմար պայմաններ են ստեղծել'
ՀՀԿ ապօրինությունների սանձահարման համար, հրատապ անհրաժեշտություն է դարձել միջոցներ ձեռնարկել, որ միջազգային կառույցները'
Այս նպատակով, սույն հայտարարությունը ներկայացնում ենք ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակներին և այդ կառույցների անդամ-երկրների դեսպանատներին, իսկ դեկտեմբեր ամսին «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կազմակերպության շրջանակներում կկազմակերպվի համացանցային քննարկում:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/
նախագահ' Ռ. Թորոսյան