Լրահոս

22.12.2009 17:55


Հունվարի 24–27–ը եղանակը կրկին կտաքանա

Հունվարի 24–27–ը եղանակը կրկին կտաքանա

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ջերմաստիճանը կրկին կբարձրանա։ Այս մասին «7օր»-ին ասել է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության հերթապահ օդերևութաբան Նատալիա Բիշարյանը։

Նրա խոսքերով՝ ջերմաստիճանի նման բարձրացման պատճառը հարավից եկող տաք հոսանքներն են։

-Հունվարի 24-27-ը ցերեկային ժամերին ջերմաստիճանն է՛լ ավելի կբարձրանա,- ասել է Ն. Բիշարյանը՝ հավելելով, որ այսպիսի եղանակը բացարձակապես կապված չէ երկրաշարժի նախանշանների հետ։

Օդերևութաբաններն առայժմ տվյալներ չունեն, թե մինչև Ամանոր եղանակային ինչպիսի փոփոխություններ կլինեն, սակայն, ըստ Ն. Բիշարյանի, բնականաբար, ջերմաստիճանը կնվազի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը