Լրահոս

29.10.2016 16:04


Ռուբեն Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում

Ռուբեն Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում

Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցել է լրագրողների հետ:

Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու մասին:

Հայրապետյանը չի հասկանում, թե ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ, ով ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում: Այս մասին հայտնում է armsport.am–ը։

Հայրապետյանին հարցրել են նաև Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին:

Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ:

«Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:

Այս խորագրի վերջին նյութերը