Լրահոս

30.10.2016 12:51


1954թ. ծնված քաղաքացու ստորին վերջույթներն արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում

1954թ. ծնված քաղաքացու ստորին վերջույթներն արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում

Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.50-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել վերելակում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ռ. Դ.-ի (ծնվ. 1954թ.) ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի և 6-րդ հարկի հատակի միջակայքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Դ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ «ՏԱԱԿ» ՊՈԱԿ-ի փորձագետը:

Այս խորագրի վերջին նյութերը