Լրահոս

30.10.2016 21:15


Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Ուշադրությո՛ւն
Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:
Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ: Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ, նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը