Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետևանքով սպանվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքի ուղղությամբ շարժվող մի կին:
«Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանային գոտում բռնությամբ բնակեցված և ռազմական նկատառումներով շահագործվող տեղի բնակիչները անտանելի պայմանների պատճառով փորձում են անցնել ղարաբաղյան կողմը»,- ասվում է նամակում:
ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետևանքով, մինչդեռ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները տարեց կնոջ ողբերգական մահը կանխելու համար:
Նամակի պատճենն ուղարկվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին /Ռուսաստան/, Բեռնար Ֆասյեին /Ֆրանսիա/ և Ռոբերտ Բրադտկեին /ԱՄՆ/:
ԼՂՀ ԱԳՆ-ն նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին