Լրահոս

31.10.2016 12:28


Արտակարգ դեպք Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբում. բժիշկներից 8 ժամ է պահանջվել՝ տնօրենի գլխից դանակը հանելու համար

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքի «Օլե» գիշերային ակումբում. բժիշկներից 8 ժամ է պահանջվել՝ տնօրենի գլխից դանակը հանելու համար

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Աբավյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի վրա գտնվող «Օլե» գիերային ակումբի մոտ վիրավոր քաղաքաց իկա։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանները նցշված ակումբի մոտ հայտնաբերել են Աբովյանի բնակիչ, 31-ամյա Մամիկոն Գրիգորյանին, ում գլխի ձախ ականջի հատվածում հայտնաբերել են նաև դանակ։ Շտապ տեղի ոստիկանապետի ուղեկցությամբ Աբովյանի շտապ օգնության բժիշկները վիրավորին տեղափոխում են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրահատությունը տևել է 8 ժամ և «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» բժիշկները կենաց-մահու պայքար են տարել երիտասարդի կյանքը փրկելու համար՝ գլխի միջից հանելով դանակը։ Մինչ բժիշկները պայքարում էին երիտասարդի կյանքի համար, Աբովյանի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ մինչ դանակահարելը, Մ. Գրիգորյանի հետ գիշերային ակումբում անհարկի վիճաբանության մեջ է մտել Աբովյանի բնակիչ, 24-ամյա Հակոբ Արշակյանը, ով արդեն դրսում դանակով հարվածել է ակումբի տնօրենին և դիմել փախուստի։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը