Լրահոս

31.10.2016 12:55


Հայաստանում գրիպին նման րինովիրուսն է տարածված

Հայաստանում գրիպին նման րինովիրուսն է տարածված

Հոկտեմբերի 31–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանում գրիպի հարուցիչ չկա։

–Մեզ մոտ այժմ տարածված է րինովիրուսը, որը սուր շնչառական հիվանդություն է և շատ նման է գրիպին: Ընդհանուր թուլություն, գլխացավ, ջերմություն, հազ, քթից արտադրություն. սրանք են րինովիրուսի ախտանշանները,– ասել է ինֆեկցիոնիստը։

Մասնագետը նշել է, որ հիվանդության առումով ինքը չի անհանգստանում, քանի որ մտահոգիչ վիճակագրություն չկա, իսկ դպրոցներում առաջիկա արձակուրդներն էլ ամենալավ կանխարգելիչ միջոցն են։

–Ներկայումս հանրապետությունում տարածված են նաև ջրծաղիկն ու քութեշը, սակայն դրանք նույնպես անհանգստություն չեն պատճառում,–ասել է Արա Ասոյանը՝ խորհուրդ տալով հիվանդության ժամանակ տնից դուրս չգալ, իսկ ծայրահեղ դեպքում դիմակ կրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը