Լրահոս

31.10.2016 18:00


3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 31 ՃՏՊ

3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 31 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 29-ից 31-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը:
Բացահայտվել է գողության 19, խարդախության՝ 15, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացման կամ վատնման, կողոպուտի, խուլիգանության և դրամանենգության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 և գողության 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը