Ռ. Մելքոնյան. «Թուրքիան անցել է իմիտացիոն քաղաքականությանը»
Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասել է, թե Թուրքիան այն փակուղի մտցնելուց հետո անցել է իմիտացիոն քաղաքականությանը։ Օրերս Երևանում ասուլիս տված «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարներն ասել էին, թե մոտ ապագայում կյանքի է կոչվելու «Ցյուրիխ-2 բասկետբոլային դիվանագիտությունը»։ Անդրադառնալով այս խոսակցություններին Ռ. Մելքոնյանն ասել է. «Դրանք միտված են ցույց տալու և մոլորեցնելու միջազգային հանրությանը, որ հայ-թուրքական գործընթացը ոչ թե սառեցված է, այլ շարունակվում է։ ՀՀ ԱԳ նախարարությունը մի քանի անգամ հերքել է գաղտնի բանակցությունների մասին պարբերաբար տարածվող լուրերը»։