Լրահոս

31.10.2016 17:15


Վրաստանում պայթյունի պատճառով ՀՀ քաղաքացի է տուժել

Վրաստանում պայթյունի պատճառով ՀՀ քաղաքացի է տուժել

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 16.48-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.25-ին Թբիլիսի քաղաքի Ջավախեցու 2-րդ նրբանցքի 7-րդ կորպուսի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով ձեռքի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի, 1994 թ. ծնված Վ. Հ.-ն:

Տուժածը հոսպիտալացվել է Ինգոռոխվա կլինիկա, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը