Ո՞վ է օժանդակում թուրքական էմիսարների գործուղմանը Հայաստան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշել է, որ ներկայումս Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում վարում է իմիտացիոն քաղաքականություն։ Հենց այս համատեքստում, ըստ բանախոսի, պետք է դիտարկել վերջերս ակտիվացած հասարակական դիվանագիտությունը, որը ենթադրում է համատեղ կոնֆերասների անցկացում, փոխայցելություններ, հանդիպումներ և այլն: «Հայաստան են գործուղվում մի շարք թուրքական էմիսարներ: Նմանատիպ վերջին երևույթներից է «Հզոր Թուրքիա» կոչվող կուսակցությունը և դրա շատ տարօրինակ բեմելը Հայաստանում։ Այդ կուսակցությունը Թուրքիայում որևէ վարկանիշ ու հասարակական աջակցություն չունեցող ուժ է։ Վերջին խորհրդարանական ընտրություններում այն 79 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 509 ձայն է հավաքել»,-ասել է թուրքագետը:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավարները օրերս Երևանում տված մամուլի ասուլիսում վերահաստատել էին, թե իրենք հատել են հայ-թուրքական սահմանը։ Վերջիններս նույն օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից նախազգուշացվել են, որ նման անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը: