Լրահոս

01.11.2016 09:05


«Երևան Սիթի»-ի մոտ «ԳԱԶ 24-10»-ը երկու հոգու վրաերթի է ենթարկել

«Երևան Սիթի»-ի մոտ «ԳԱԶ 24-10»-ը երկու հոգու վրաերթի է ենթարկել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատամարտիկների փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Յ. Ս.-ը (1938 թ. ծնված) «ԳԱԶ 24-10» մակնիշի 65 ՍՏ 820 պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Ս.-ին (2007 թ. ծնված) և Ա.ի Կ.-ին (1959 թ. ծնված):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Լ. Ս.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Ա. Կ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքանա, որը տուժածին հոսպիտալացրել է «Էրեբունի» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը