Լրահոս

01.11.2016 19:50


Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուշադրություն

Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի, 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.80C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.70C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ, Արփայի ավազանի գետերում՝ ջրի ելքերի մեծացում:

Այս խորագրի վերջին նյութերը