Մեղրիի նախկին քաղաքապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար Մեղրիի նախկին քաղաքապետի նկատմամբ հարուցված քրեական գործը:
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը, (օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը, այն է' «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքում անշարժ գույքի գնահատումը պարտադիր է») քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող, քաղաքապետարանի վարչական շենքի 189,2 քառակուսի մետր տարածք ունեցող դահլիճը ՝ 5.675.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 2005թ. դեկտեմբերի 20-ին վաճառել է իր եղբորը' Ռ. Խուդյանին' ակնհայտ ցածր գնով, ընդամենը 567.000 ՀՀ դրամով:
Բացի այդ, 16 մլն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող համայնքային սեփականություն հանդիսացող Մեղրիի նախկին խճաքարի գործարանի հարեւանությամբ գտնվող 5 հա արտադրական նշանակության եւ 7.5 մլն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 15 հա գյուղատնտեսական այլ նշանակության հողատարածքն ակնհայտ ցածր գնով՝ համապատասխանաբար 13.860.000 և 551.250 ՀՀ դրամով վաճառել է ավագանու անդամ Ս. Համբարձումյանին:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Մ.Հովհաննիսյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետեւանքով համայնքին պատճառվել 14.196.750 ՀՀ դրամի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Մ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: