Լրահոս

01.11.2016 17:35


Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի քրգործով առաջին դատական նիստը հետաձգվել է (տեսանյութ)

Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի քրգործով առաջին դատական  նիստը հետաձգվել է (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 1–ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի և Արման Առաքելյանի գործով դատական նիստը։

Դատական գործին ներգրավված 44 տուժողից դատարան էր ներկայացել 14-ը:

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ հինգ հատորից դեռ երեք հատորին է հասցրել ծանոթանալ, և դեռ պետք է քրեական գործի նյութեր ստանա, որոնք նույնպես դեռևս անծանոթ են։

Կողմերը միջնորդության վերաբերյալ առարկություն չեն ներկայացրել, և հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 22-ին՝ ժամը 12.00-ին:

Դատավարության ավարտին դահլիճում ներկա գտնվողները վանկարկել են՝ «Արարա՛տ, Արարա՛տ», «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», ինչին Արարատ Խանդոյանը պատասխանել է՝ «Լավ է լինելու»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը