Լրահոս

01.11.2010 15:43


Տեղաբաշխվել են պետական կարճաժամկետ պարտատոմսեր

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT5231A113 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝  947 մլն 489 հազար դրամ, որից մրցակցային' 867 մլն 489 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային' 80 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 947 մլն 489 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 848 583 268 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 11.5273 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը' 12.0007 տոկոս:

Աճուրդին մասնակցել են  5 դիլեր և գանձապետական պահառուն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը