Լրահոս

01.11.2016 20:31


Կոտրված ծառն ընկել է «Лада приора»-ի վրա

Կոտրված ծառն ընկել է «Лада приора»-ի վրա

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.36-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանված «Лада» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ, կոտրված ծառը ընկել է «Лада приора» մակնիշի 6043 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, իսկ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում էլ. սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը