Լրահոս

02.11.2016 08:39


Գյումրիում Թուրքիայի քաղաքացու բեռնատարը բախվել է ծառին և էլ. սյանը

Գյումրիում Թուրքիայի քաղաքացու բեռնատարը բախվել է ծառին և էլ. սյանը

Նոյեմբերի 2-ին, ժամը 00.35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Մեծ Անիվ» անվադողերի խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercеdes» մակնիշի 08 K 5238 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Մ. Թ., Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ. սյանը և ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը