Լրահոս

02.11.2016 08:46


«Բուրմունք» խանութի մոտ ծառը կոտրվել և ընկել է «Toyota»-ի վրա

«Բուրմունք» խանութի մոտ ծառը կոտրվել և ընկել է «Toyota»-ի վրա

Նոյեմբերի 2-ին, ժամը 02.41-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում՝ «Բուրմունք» խանութի մոտակայքում, ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է ավտոճանապարհին և մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա:

Փրկարարները ծառը հեռացրել են «Toyota» մակնիշի 34 NM 673 պետհամարանիշով ավտոմեքենայի վրայից և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը