Լրահոս

02.11.2016 09:00


«КамАЗ»-ը ձյան և մերկասառույցի պատճառով կողաշրջվել է

«КамАЗ»-ը ձյան և մերկասառույցի պատճառով կողաշրջվել է

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.52-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, զոհեր և վիրավորներ չկան. անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Մեքենան ուղղվել է վերամբարձ կռունկի միջոցով, սակայն չի հաջողվել դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները Գավառ-Մարտունի Մ-4 ավտոճանապարհի 16-րդ կմ-ից «КамАЗ» մակնիշի (վարորդ՝ Մ. Հ.) 56 ՏՍ 758 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը