Լրահոս

02.11.2016 11:09


Երևանում «BMW» է այրվել

Երևանում «BMW» է այրվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 03.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 50 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.04-ին, մարվել՝ 04.12-ին:

Այրվել է «BMW» մակնիշի 21 SO 028 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Պ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը և առջևի 2 անիվներն ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը