Լրահոս

02.11.2016 11:18


Հասրաթյան փողոցում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա և վնասել այն. հրդեհ է բռնկվել

Հասրաթյան փողոցում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա և վնասել այն. հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 02.11-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 36 տան մոտակայքում էլ. սյունը շրջվել է գազատար խողովակի վրա և վնասել այն, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 02.19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը տարածվել է հարակից մեկ հարկանի կիսակառույց շինության տանիքի վրա:

Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.36-ին, մարվել՝ 02.42-ին:

Այրվել է տանիքից 0.5 քմ հատված:

Այս խորագրի վերջին նյութերը