Լրահոս

02.11.2016 11:21


Ծաղկաձորի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտ «Lexux»–ն արգելափակվել է ձյան մեջ

Ծաղկաձորի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտ «Lexux»–ն արգելափակվել է ձյան մեջ

Նոյեմբերի 1-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Lexux RX300» մակնիշի 21 TO 001 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ (նախատեսված է եռաֆազ կաբելների համար). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (քարշակ) փոսից դուրս են բերել «Mercedes ML Jeep» մակնիշի 34 OZ 949 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.):

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.27-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Montero» մակնիշի 55 OL 006 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Հ. Ա.):

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 11.38-ին տեղեկութուն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում՝ թունել չհասած, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնող «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող մղանին (գրեյդեր), տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նշված հատվածում ՃՏՊ չի հայտնաբերվել. Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր):

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.23-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 2753L պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնի» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):

«Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցների կողմից իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը