Լրահոս

01.11.2010 15:34


«Ucom»-ը հասանելի է արդեն Արաբկիրում

Նոյեմբերի  2-ին, ժամը' 12:00,  Կոմիտաս 30 հասցեում /Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկ/ տեղի կունենա  «Ucom» ընկերության սպասարկման և վաճառքի նոր կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Պաշտոնական բացմանը ներկա կլինեն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը, ՀՀ Էկոնոմիակայի նախարարության ներկայացուցիչներ «Ericsson» ընկերության տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Պառաշիյեվիչը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար կազմակերպությունների տնօրեններ:

Նոր և ընդարձակ սպասարկման կենտրոնում ներկայացված են ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, ինչպես նաև ցուցադրված են Ucom-ի բաժանորդներին շահավետ պայմաններով առաջարկվող հեռուստացույցներ և Toshiba նոութբուքներ:

Արաբկիր վարչական շրջանի բոլոր բնակիչներն արդեն կարող են օգտվել ընկերության ծառայություններից' ցանկության դեպքում մեկ ընդհանուր օպտիկամանրաթելային մալուխով ստանալով գերարագ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված հեռախոսակապ: Ucom ընկերությունը այտեղ էլ անակնկալներ է պատրաստել իր բաժանորդներին: Այժմ միանալով «Երեքը մեկում» ծառայությանը, բաժանորդը կստանա 2Մբ/վ արագությամբ U!Net Basic անսահմանափակ ինտերնետ փաթեթ, U!TV Full 76 հեռուստաալիք պարունակող ամբողջական U!TV Full փաթեթ և U!Phone թվային հեռախոսակապ 15 000 դրամով' նախկին 21 100 դրամի փոխարեն, իսկ բաժանորդագրվելով մեկ տարով առաջին երկու ամիսը անվճար: 

Ընկերությունն ունի այլ հատուկ առաջարկներ որոնք ներկայացված են բոլոր սպասարկման կենտրոններում:

«Ucom»-ն անընդհատ զարգացող ընկերություն է, որը մշտապես իր սպառողին է ներկայացնում հեռահաղորդակցության ոլորտի վերջին նորությունները' ամենամատչելի սակագներով:

Այս խորագրի վերջին նյութերը