Լրահոս

02.11.2016 11:42


Ձյան ծանրությունից խաղողի թարման վնասել է կայանված ավտոմեքենան

Ձյան ծանրությունից խաղողի թարման վնասել է կայանված ավտոմեքենան

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.37-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում ձյան ծանրությունից խաղողի թարման վնասել է մոտակայքում կայանված ավտոմեքենան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Ford» մակնիշի 34 FO 455 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ս.) տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 21.01-ին տեղեկություն է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ծառը շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է արտաքին լուսավորության սյուների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ծառի կոտրված ճյուղերը տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՝ մանկապարտեզի տարածքում, ձյան ծանրությունից ծառը թեքվել է, իսկ ճյուղերը կոտրվել, ընկել են ցանկապատի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կոտրված ճյուղերը տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.16-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել և կախվել է՝ վնասելով էլ. լարերը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են ծառի ճյուղը (մոտ 7 մ):

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով բակ մտնող ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել և ընկել է Երևանի Մոլդովական փողոցի թիվ 50/1 շենքի մոտակայքում կայանված «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-21015» մակնիշի 10 ՏԼ 986 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Մ.) վրա ընկած ծառի ճյուղը տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ծառը թեքվել է արտաքին լուսավորության սյան վրա և վնասել լարերը, մոտակայքում կայանված ավտոմեքենա կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Nissan march» մակնիշի 39 PR 821 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) տեղափոխել են սյան մոտակայքից, իսկ վնասված լարերը՝ երթևեկելի հատվածից:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցում՝ «Անելիք» բանկի մոտակայքում, ծառը կոտրվել է և մասամբ փակել երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառը մասնատելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանված «Lada» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կոտրված ծառն ընկել է «Lada Priora» մակնիշի 6043 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա, իսկ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.58-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին ծառը շրջվել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով այն դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 20-րդ և 28-րդ կմ-երին ընկած են եղել համապատասխանաբար ուռենու և բարդու ծառեր:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից մասնատել և հեռացրել են ծառերը. ճանապարհը դարձել է երթևեկելի:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում էլ. սյունը շրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր ժամանելը:

Այս խորագրի վերջին նյութերը