Լրահոս

02.11.2016 12:10


Գեղարքունիքում վթարի է ենթարկվել Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. կինն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալը. կինն ու դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Մելքոնյանը իր վարած Mitsubishi մակնիշի 82 FF 002 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 30-ամյա Ելենա Համբարձումյանը և 12-ամյա Սոֆիա Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Վարորդ Մ. Մելքոնյանն աշխատում է ԼՂՀ Պաշտպանության բանակի Մատաղիսի զորամասի հրամանատարի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է, իսկ վիրավորները նրա կինն ու դուստրն են։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը