Լրահոս

02.11.2016 13:00


Ա. Պողոսյան. «Երևանին անհրաժեշտ են մարդավայել տրանսպորտի տեսակներ»

Ա. Պողոսյան. «Երևանին անհրաժեշտ են մարդավայել տրանսպորտի տեսակներ»

–Ձմռան գալուն պես մայրաքաղաքում կրկին ստեղծվել է մղձավանջային իրավիճակ, ինչը հիմնականում կապված է շահագործվող հին ու անսարք միկրոավտոբուսների հետ,– այս մասին նոյեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ Երևան քաղաքին անհրաժեշտ են տրանսպորտային նոր տեսակներ։

Պողոսյանը նշել է՝ ձմռան գալը հերթական անգամ ապացուցել է, որ տվյալ ոլորտը չի վերահսկվում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է կրճատել միկրոավտոբուսները և մտցնել մարդավայել տրանսպորտի տեսակներ` մետրո, տրամվայ և տրոլեյբուս։

–Քաղաքային տրանսպորտը ստվերային տնտեսության ամենացայտուն տեսակն է. այս վիճակը ձեռնտու է մի քանի հոգու, իսկ մնացած միլիոն հոգին տառապում են դրանց ձեռքը,– հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը