Լրահոս

02.11.2016 22:39


1 օրում՝ 12 պատահար

1 օրում՝ 12 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքերն էլ բացահայտվել է:
Բացահայտվել է խարդախության՝ 6, գողության` 4, թմրանյութի հայտնաբերման, հարկերից խուսափելու և շորթման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը