Լրահոս

02.11.2016 14:57


Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Ձյան մեջ մեքենաներ են արգելափակվել

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 09.20-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ավտոքարշակի օգնությամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 87-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Գ. Ս.) 34 EF 204 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից։

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 05.56-ին, տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 01 MM 041 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 02.10-ին, տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ռ. Խ.) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 01.42-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21014» մակնիշի 35 AM 366 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Հ.) ավտոմեքենան:

***

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 00.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ս. Խ., 1 ուղևոր) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։

Այս խորագրի վերջին նյութերը