Լրահոս

02.11.2016 15:03


Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում թույլ ձյուն է տեղում

Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում թույլ ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ի` ժամը 15.00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում թույլ ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս խորագրի վերջին նյութերը