Լրահոս

02.11.2016 17:06


Տեսչական ստուգում կիրականացվի Հանրապետության 65 հասցեում

Տեսչական ստուգում կիրականացվի Հանրապետության 65 հասցեում

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ հոկտեմբերի 31-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետի հանձնարարությունը հիմք ընդունելով, քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Արամ Մելքոնյանին հանձնարարել է եռօրյա ժամկետում, սահմանված կարգով համապատասխան ստուգում իրականացնել Հանրապետության փողոց 65 հասցեում գտնվող շենքի քանդման (պայթեցման) աշխատանքների օրինականությունը ճշտելու նպատակով:

Կոմիտեի նախագահը հանձնարարել է նաև Հանրապետության 65 հասցեում գտնվող առաջին տպարանի՝ պայթեցման եղանակով քանդման ընթացքում թույլատրված խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան անձանց նկատմամբ, սահմանված կարգով կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը