Գյումրիում օր օրի ավելանում է քաղաքը լքողների թիվը, իսկ արտագաղթելու ցանկություն գրեթե բոլորն ունեն: Պատճառները բազմաթիվ են՝ սկսած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից մինչև քաղաքական ճգնաժամային իրավիճակը:
Գյումրին հիմնականում լքում են երիտասարդները. արտագաղթը լայն թափ է առել 2008թ., իսկ 2010թ. այն հասել է աղետալի չափերի:
-Ուզում եմ վաճառել բնակարանս ու գնալ Կիև՝ երեխեքիս մոտ. ապրելը այլևս անհնար է: Շատ դժվար է հայրենիքը լքել, բայց անձնական կարիքները, հոգեկան հանգիստը ավելի կարևոր են,-ասել է Գյումրու բնակիչ Ասյա Հովհաննիսյանը։
Արդեն 10 տարի նա բնակվում է միայնակ, բոլոր երեխաները աշխատանք չունենալու պատճառով մեկնել են արտերկիր:
Իսկ նաև անշարժ գույքի առքուվաճառքի հայտարարություններ տպագրող Գյումրու «Շրջապատ» թերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանի խոսքերով՝ իրավիճակը գնալով ավելի ու ավելի աղետալի է դառնում.
-Վերջին ժամանակաընթացքում ավելի շատ նկատվում է, որ մարդը վաճառում է ունեցվածքը՝ տուն և օբյեկտներ: Մեր դիտարկմամբ ստացվում է, որ ֆինանսապես ապահովված ընտանիքներն են հեռանում: Բիզնես ունենալով հանդերձ՝ փակում ու հեռանում են: Հայրենիքը ամեն հարմար առիթի դեպքում լքելու ցանկություն բոլորը ունեն: Թերթում մենք վերատպեցինք մի տեղեկություն, որտեղ ասվում էր, թե ռուսական իշխանություններն արտոնյալ պայմաններով կանչում են Ռուսաստան, աշխատանք ու քաղաքացիություն են տրամադրում: Դուք միայն պետք է տեսնեիք, թե ինչ հեռախոսազանգեր էինք ստանում, այցելում էին խմբագրություն, խնդրում էին, թե ճանապարհը ցույց տվեք, ո՞ւմ դիմենք, որ գնանք:
Արտագաղթը հասել է ահագնացող չափերի

Դերնիկ Մալխասյան
Գյումրի