Լրահոս

03.11.2016 13:14


Մերկասառույցի պատճառով ПАЗ մակնիշի ավտոբուսն արգելափակվել է

Մերկասառույցի պատճառով ПАЗ մակնիշի ավտոբուսն արգելափակվել է

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10.00-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողացում մերկասառույցի պատճառով ПАЗ մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ, ավտոբուսն արգելափակվել է Ավետիսյան փողոցի թիվ 8 տան մոտակայքում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ПАЗ մակնիշի AM3562L պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր). երթևեկությունը վերականգնվել է:

Այս խորագրի վերջին նյութերը