Լրահոս

03.11.2016 19:50


1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 2-ից 3-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը: Բացահայտվել է գողության 19, խարդախության՝ 4, թմրանյութի հայտնաբերման՝ 2 և յուրացման կամ վատնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Այս խորագրի վերջին նյութերը