Լրահոս

04.11.2016 08:48


Հրդեհ է բռնկվել Դարբնիկ գյուղում

Հրդեհ է բռնկվել Դարբնիկ գյուղում

Նոյեմբերի 3-ին, ժամը 20.22-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 11 տանը հարակից շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.57-ին, մարվել՝ 21.23-ին:

Այրվել են տանը հարակից խորդանոցը (30 քմ) և ներսում գտնվող կենցաղային իրերը:

Այս խորագրի վերջին նյութերը