Մոսկվան և Տոկիոն վիճում են Կուրիլյան կղզիներ Մեդվեդևի կատարած այցի պատճառով։ Դմիտրի Մեդվեդևի այցի հիմնական նպատակը բնակիչների տնտեսական իրավիճակի բարելավումն է։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարել Հարավային Կուրիլներ Դմիտրի Մեդվեդևի կատարած այցի վերաբերյալ ճապոնական իշխանությունների արձագանքը, ովքեր բողոք են ներկայացրել Տոկիոյում Ռուսաստանի դեսպանին։
Նախարարի խոսքերով՝ այսօր Տոկիոյում Ռուսաստանի դեսպանին զրույցի համար կհրավիրեն Սմոլենսկի հրապարակ։
-Մենք չենք պատրաստվում քայլեր ձեռնարկել, որոնք կդժվարացնեն ռուս-ճապոնական համագործակցությունը, սակայն ճապոնական կողմը պետք է հետևություններ անի,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳ նախարար Սեյձի Մայեխարան կանչել էր Տոկիոյում Ռուսաստանի դեսպանի Միխայիլ Բելիին և բողոք էր ներկայացրել Քունաշիր կղզի Դ. Մեդվեդևի այցի կապակցությամբ։
Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը հայտարարել է, թե Մեդվեդևի գործողությունները «ափսոսանքի են արժանի»։
Մեդվեդևի այցի կապակցությամբ Հոկայդո կղզում բողոքի գործողություն է տեղի ունեցել։
Ի պատասխան Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, թե Ռուսաստանի նախագահն ազատ է այցելել երկրի ցանկացած շրջան։
-Ճապոնական կողմի արձագանքն անընդունելի է։ Դա մեր հողն է, և ռուս նախագահն այցելել է ռուսական հողեր,-ընդգծել է Լավրովը։
Մեդվեդևն առաջին ռուս առաջնորդն է, որ այցելել է վիճելի տարածքներ։ Քունաշիր կղզում նա հանդիպել է տեղի բնակիչներին, ծանոթացել է շինարարական հրապարակներին և եղել է ձկնաբուծարանում։
-Հյուսիսային այդ չորս կղզիները մեր երկրի մասն են կազմում, այդ իսկ պատճառով ՌԴ նախագահի այցն այնտեղ ծայրահեղ ափսոսանք է առաջացնում,-ասել է Ճապոնիայի վարչապետը։
Իսկ Ճապոնիայի ԱԳ նախարարն ավելացրել է, որ այդ այցը վիրավորում է ճապոնացիների զգացմունքները։
Մոսկվան և Ճապոնիան վիճում են

Ըստ «BBC Russian»-ի