Լրահոս

02.11.2010 08:59


Բոլոր ֆուտբոլիստները սպանվել են խաղադաշտում

Բոլոր ֆուտբոլիստները սպանվել են խաղադաշտում

Ֆուտբոլային խաղն ավարտվել է այրունահեղությամբ՝ հանցագործները գնդակահարել են խաղադաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստներին։ Միջազգային լրատվամիջոցներն ահազանգում են Հոնդուրասում տեղի ունեցած ամենադաժան և լկտի մասայական սպանություններից մեկի մասին։ Ֆուտբոլային խաղի ժամանակ հանցագործները ներխուժել են խաղադաշտ և սառնասրտորեն գնդակահարել են բոլոր մարզիկներին։ Ողբերգությունը տեղի է ունեցել Սան-Պեդրո-Սուլա քաղաքում։ Ենթադրվում է, որ հանցագործությունը իրականացրել են Mara 18 («Մարտի-18») գանգստերական խմբավորման անդամները։ Հանցագործները երկու ավտոմեքենաներով ներխուժել են խաղադաշտ և դիմահար կրակ են բացել ֆուտբոլիստների ուղղությամբ։ Հանցագործության դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։

Ըստ Associated Press-ի

Այս խորագրի վերջին նյութերը